Содержание
- 2. Օսմանյան կայսրության և հայերի հարցը 1915 թ. Օսմանյան կայսրության իշխանություններն ընդունեցին ժամանակավոր մի օրենք, որը «իրավական»
- 4. Օսմանյան կայսրության բնակչություն և եզրութաբանություն 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության բնակչությունը էթնիկ առումով բազմազգ էր։ Դրա
- 5. Հայերի զանգվածային ջարդերը 1894-1896 թվականներին Հարյուր հազարավոր հայերի կյանք խլած 1894-1896 թվականների զանգվածային կոտորածներն ունեցան երեք
- 6. 1895 թվականի ջարդերը հանգեցրին Դաշնակցական կուսակցության կողմից Ստամբուլի Օտտոմանյան բանկի գրավման որոշման ընդունելուն։ 1896 թվականի օգոստոսի
- 7. Երիտթուրքերի իշխանության անցնելը. Կիլիկիայի ջարդեր 1908 թվականին Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ II-ը գահընկեց արվեց և աքսորվեց
- 10. Օսմանյան կայսրության հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեռնի նախօրյակին Շատ հետազոտողների բնութագրմամբ 1914 թվականին Թուրքիայում ապրում էր
- 11. Առաջին համաշխարհային պատերազմ. հայերի ցեղասպանություն Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի կառավարությունը ջանում էր պահպանել քայքայվող Օսմանյան
- 12. Հայերի ցեղասպանության կազմակերպում Իթթիհաթի հեղափոխությունից հետո՝ 1908 թվականին, թուրքերի առջև ինքնահաստատվելու և ազգային ինքնությունը դիրքորոշելու նոր
- 15. Օսմանյան կայսրությունը և Հայաստանի Հանրապետությունը 1918-1923 թվականներին Համաձայն Մուդրոսյան հաշտության պայմանագրի՝ դաշնակից տերությունները պարտավորվում էին պատժել
- 16. Մշակութային եղեռն Հայ բնակչության բնաջնջումն ուղեկցվում էր հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունների շարքով։ Հայկական հուշարձաններն
- 17. «Նեմեսիս» գործողություն Հիմնական հոդված՝ Նեմեսիս գործողություն Նեմեսիս գործողության հայտնի վրիժառուներից Սողոմոն Թեհլերյան 1919 թվականին Բոստոնում Դաշնակցության
- 19. Պատկերացնելուց փշաքաղվոլմ եմ, որ հայերին վառել են,կտոր-կտոր են արել, սովամահ են թողե ու գնացել հետո ասում
- 22. Скачать презентацию
Օսմանյան կայսրության և հայերի հարցը
1915 թ. Օսմանյան կայսրության իշխանություններն ընդունեցին ժամանակավոր
Օսմանյան կայսրության և հայերի հարցը
1915 թ. Օսմանյան կայսրության իշխանություններն ընդունեցին ժամանակավոր
օրենք, որը «իրավական» քող ծառայեց հայ ժողովրդի կանխամտածված զանգվածային
ոչնչացման՝ ցեղասպանության համար` դառնալով այդպիսով մարդկային պատմութ-
յան ամենադաժան և ամենաարյունալի օրենքներից մեկը: Հայոց ցեղասպանության
պատմության հետազոտմանը նվիրված մասնագիտական գրականության մեջ այն հա-
ճախակի հիշատակվում է որպես «Տեղահանության օրենք»
1
: Սակայն ցայսօր նրա և՛
բովանդակության, և՛ հրապարակման առանձնահատկությունների հետ կապված շատ
հանգամանքներ ինչպես մեզանում, այնպես էլ արտերկրում մնում են չպարզաբան-
ված` նպաստելով իրարամերժ մոտեցումների դրսևորմանը:
Վիճահարույց խնդիրներից է, օրինակ, օրենքի ընդունման և հրապարակման ամ-
սաթվերի հարցը: Նույնիսկ այնպիսի ճանաչված ցեղասպանագետ, ինչպիսին Վահագն
Տատրյանն է, իր երկու հիմնարար աշխատություններում նշում է այդ օրենքի հրապա-
րակման երկու տարբեր ամսաթվեր՝ երկուսն էլ սխալ: Դրանցից առաջինում, որը հրա-
տարակվել է
1995 թ., նշված է 1915 թ. մայիսի 26-ը2
: Չորս տարի հետո լույս տեսած նրա գրչին պատ-
կանող մեկ այլ գրքում կարդում ենք, որ այդ օրենքը մամուլում հրապարակվել է 1915
թ. մայիսի 27-ին3
: Մինչդեռ թուրքական պաշտոնական վավերագրերը փաստում են, որ
առաջին ամսաթիվը վերաբերում է ներքին գործերի նախարար Թալեաթի գաղտնի զե-
կուցագրին, որով նա դիմել է կառավարությանը և պահանջել, որ ընդունվի օրենք հա-
յոց տեղահանության մասին4
, իսկ երկրորդը՝ օրենքի ընդունման ամսաթիվն է, այլ ոչ
թե մամուլում հրապարակման, ինչը տեղի է ունեցել հինգ օր ավելի ուշ, 1915 թ. հունի-
սի 1-ին պաշտոնաթերթ «Թաքվիմ-ի վաքայիի» առաջին էջի վրա: Այդ ճշտումը կարևոր
է, քանի որ համաձայն օրենքի 3-րդ հոդվածի` այն գործողության մեջ պիտի մտներ
հրապարակման օրից:
Օսմանյան կայսրության բնակչություն և եզրութաբանություն
19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության բնակչությունը էթնիկ
Օսմանյան կայսրության բնակչություն և եզրութաբանություն
19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության բնակչությունը էթնիկ
Օսմանյան կայսրության անկմանը նախորդող ժամանակաշրջանում մուսուլմանական բնակչության նույնականացման համար, եթե դրանք որոշակի էթնիկ խմբեր էին (ինչպես, օրինակ, քրդական քոչվոր ցեղերը), օգտագործվում էին «մուսուլմաններ» կամ «օսմաններ» եզրույթները, չնայած լայն իմաստով «օսմաններ» կարելի է անվանել նաև օսմանահպատակ հայերին։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը կայսրության պետական մարմինները բնութագրելու համար հիմնականում օգտագործվում էին «օտտոմանյան» կամ «օսմանյան» եզրույթները, ավելի հազվադեպ՝ «թուրքական», չնայած սա ընդունված անվանում է ռուսական պատմագրության մեջ (օրինակ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878))։
Հայերի սպանություններում մասնակցություն ունեին շատ մուսուլմանական էթնոսներ, այդ թվում՝ քրդերը և չերքեզները, բայց այս գործողությունները կատարվում էին հիմնականում թուրք պաշտոնյաների կարգադրությամբ
Հայերի զանգվածային ջարդերը 1894-1896 թվականներին
Հարյուր հազարավոր հայերի կյանք խլած 1894-1896 թվականների
Հայերի զանգվածային ջարդերը 1894-1896 թվականներին
Հարյուր հազարավոր հայերի կյանք խլած 1894-1896 թվականների
ջարդեր Սասունում,
1895 թվականի աշնանն ու ձմռանը հայերի կոտորածներ կայսրության ողջ տարածքում,
ջարդեր Ստամբուլում և Վանի շրջանում, ինչի համար պատճառ դարձան տեղի հայերի բողոքները։
Սասունի շրջանում քրդական առաջնորդները հարկատու էին դարձրել հայ բնակչությանը։ Միաժամանակ թուրքական կառավարությունը պահանջեց պետական հարկերի պարտքերի մարում, որոնք սահմանվել էին առանց հաշվի առնելու քրդական կողոպուտները։ Հաջորդ տարում քրդերն ու օսմանյան պաշտոնյաները հայերից պահանջեցին հարկերի վճարում, բայց հանդիպեցին դիմադրության, որը ճնշելու համար ուղարկվեց թուրքական Չորրորդ բանակային կորպուսը։ Սկսվեց Սասունի հայ բնակչության կոտորածը, որի արդյունքում սպանվեց ավելի քան 3, 000 մարդ։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսական կայսրության դեսպաններն առաջարկեցին համատեղ հետաքննող հանձնաժողով ստեղծել, բայց առաջարկը մերժվեց Բարձր դռան կողմից: Սասունի իրադարձությունների մասին Էրզրումում Մեծ Բրիտանիայի հյուպատոս Քլիֆորդ Լլոյդն արտգործնախարարություն ուղարկված իր զեկուցագրերից մեկում գրում էր.
«Սուլթանի հայ հպատակները բառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը»
Սուլթան Աբդուլ Համիդ II-ի ծաղրանկարը: «Le Rire», Փարիզ, 29 մայիսի, 1897
Բողոքելով հայերի խնդիրների չլուծված մնալու դեմ՝ 1895 թվականի սեպտեմբերին հնչակյանները որոշեցին մեծ ցույց կազմակերպել Կոստանդնուպոսլում, բայց նրանց ճանապարհին կանգնեց ոստիկանությունը։ Ցույցի ճնշման արդյունքում սպանվեցին տասնյակ և վիրավորվեցին հարյուրավոր հայեր։ Ոստիկանությունը բռնում էր հայերին և հանձնում մահակներով և սառը զենքի այլ տեսակներով զինված սոֆթերին՝ Ստամբուլի իսլամական ուսումնական հաստատությունների ուսանողներին։ Նրանք հայերին մինչ մահամերձ դառնալը ծեծում էին։ Ջարդերը շարունակվեցին մինչ հոկտեմբերի 3-ը[21][26]: Հոկտեմբերի 8-ին Տրապիզոնում մուսուլմանները սպանեցին և կենդանի խարույկի վրա այրեցին հազարավոր հայերի։ Այս իրադարձությունները ազդարարեցին Փոքր Ասիայում և Արևմտյան Հայաստանում՝ Երզնկայում, Էրզրումում, Գյումուշխանեում, Բաբերդում, Ուրֆայում և Բիթլիսում օսմանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային սպանությունների մեկնարկը
1895 թվականի ջարդերը հանգեցրին Դաշնակցական կուսակցության կողմից Ստամբուլի Օտտոմանյան բանկի
1895 թվականի ջարդերը հանգեցրին Դաշնակցական կուսակցության կողմից Ստամբուլի Օտտոմանյան բանկի
1894-1896 թվականների ջարդերի արդյունքում զոհերի ճշգրիտ թիվն անհնար է որոշել։ Մինչ բռնարարքների ավարտը Թուրքիայում գտնվող լյութերական քարոզիչ Յոհաննես Լեփսիուսը, օգտագործելով գերմանական աղբյուրները, հավաքեց հետևյալ վիճակագրությունը՝
սպանվածներ՝ 88 243 մարդ,
սնանկացվածներ՝ 546 000 մարդ,
կողոպտված քաղաքներ և գյուղեր՝ 2493,
իսլամացված գյուղեր՝ 456,
պղծված եկեղեցիներ և վանքեր՝ 649,
մզկիթների վերածված եկեղեցիներ՝ 328:
Անգլիացի ուսումնասիրող Քինռոսի կարծիքով Համիդյան կոտորածներին զոհ է գնացել 50 000-ից 100 000 հայ, Բլոքսհեմը՝ 80 000-100 000, Հովհաննիսյան՝ մոտ 100 000, Ադալյանն ու Թոթենը՝ 100 000-ից 300 000, Դադրյան՝ 250 000-ից 300 000, Սունի՝ 300 000:
Երիտթուրքերի իշխանության անցնելը. Կիլիկիայի ջարդեր
1908 թվականին Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ II-ը
Երիտթուրքերի իշխանության անցնելը. Կիլիկիայի ջարդեր
1908 թվականին Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ II-ը
1908 թվականի սահմանադրական հեղափոխությունից հետո երիտթուրքերը ճանաչեցին Աբդուլ Համիդի կողմից հայկական բնակչության հողերի բռնագրավման փաստը, բայց նրանք նաև շարունակեցին խրախուսել հայաբնակ տարածքներում մուջահիրների վերաբնակեցումը։ Ռուս պատմաբան Եվգենի Տառլեն նշել է, որ երիտթուրքերը իշխանության գլուխ անցան այն հաստատ համոզմամբ, որ «ազգային հարցերը կլուծեն բոլոր ազգությունների ֆիզիկական ոչնչացմամբ, բացի թուրքերից և նրանցից, ովքեր կհամաձայնվեն անհապաղ դառնալ թուրք»: Նրանք հայտարարեցին, որ Օսմանյան կայսրությունում այլևս «չկան» հայ, հույն, արաբ և այլն, որ այնտեղ ապրող բոլոր ազգությունները «օսմանցի» են և պետք է դառնան թուրքեր, հակառակ դեպքում «մենք նրանց կկոտորենք»: 1909-1914 թթ ընթացքում բալկանյան տարածքների կորստի և Անատոլիայում 400 000 մուհաջիրների բնակեցման արդյունքում ավելացավ կայսրությունում մուսուլմանների տեսակարար կշիռը, որոնք դարձան ճնշող մեծամասնություն (19-րդ դարի կեսերին ոչ մուսուլմանները կազմում էին բնակչության 56%-ը)։ Տեսնելով երիտթուրքերի դժկամությունը լուծելով օսմանահպատակ հայերի առջև ծառացած խնդիրները՝ անցկացնել բարեփոխումներ, վերադարձնել սուլթան Աբդուլ Համիդի իշխանության տարիներին հայերից բռնագրավված հողերը և այլն՝ հայկական քաղաքական կուսակցությունները դադարեցրեցին համագործակցությունը Իթթիհաթ կուսակցության հետ և կրկին դիմեցին օգնության խնդրանքով եվրոպական տերություններին։ Ռուսական կայսրության աջակցությամբ 1914 թվականին թուլացած Օսմանյան կայսրությանը պարտադրվեց հայկական բարեփոխումների նախագիծ, ըստ որի նախատեսվում էր հայկական վեց նահանգներից և Տրապիզոն քաղաքից ստեղծել երկու գոտի, որոնք պետք է ղեկավարվեին Բարձր դռան հետ համաձայնեցված եվրոպական տերությունների ներկայացուցիչների կողմից։
Օսմանյան կայսրության հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեռնի նախօրյակին
Շատ հետազոտողների բնութագրմամբ 1914
Օսմանյան կայսրության հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեռնի նախօրյակին
Շատ հետազոտողների բնութագրմամբ 1914
Առաջին համաշխարհային պատերազմ. հայերի ցեղասպանություն
Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի կառավարությունը ջանում
Առաջին համաշխարհային պատերազմ. հայերի ցեղասպանություն
Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի կառավարությունը ջանում
1908 թվականին երիտթուրքերի հեղափոխության և սուլթան Աբդուլ Համիդի գահընկեցության արդյունքում վերականգնվեց Սահմանադրությունը, որը հավասար իրավունքներ էր սահմանում Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների համար։ Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին՝ կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին։ Սկզբում երիտթուրք առաջնորդները հմտորեն թաքցնում էին իրենց ազգայնամոլ էությունը՝ ներկայանալով որպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան: Սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ։ Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում։ Ցեղասպանությունը լավագույն միջոցն էր կասեցնելու այդ վերելքը, ազգային առաջադիմությունն ու վերելքը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը։
Հայերի ցեղասպանության կազմակերպում
Իթթիհաթի հեղափոխությունից հետո՝ 1908 թվականին, թուրքերի առջև ինքնահաստատվելու և
Հայերի ցեղասպանության կազմակերպում
Իթթիհաթի հեղափոխությունից հետո՝ 1908 թվականին, թուրքերի առջև ինքնահաստատվելու և
Օսմանյան կայսրությունը և Հայաստանի Հանրապետությունը 1918-1923 թվականներին
Համաձայն Մուդրոսյան հաշտության պայմանագրի՝ դաշնակից
Օսմանյան կայսրությունը և Հայաստանի Հանրապետությունը 1918-1923 թվականներին
Համաձայն Մուդրոսյան հաշտության պայմանագրի՝ դաշնակից
Թուրքիայի հայերի վտարման և ոչնչացման գործընթացը ավարտվեց 1920 թվականին հակառակ ամեն ինչի Կիլիկիա վերադարձած փախստականների և Զմյուռնիայի ջարդերի ռազմական գործողությունների արդյունքում, երբ Մուստաֆա Քեմալի հրամանատարությամբ զորքերը կոտորեցին Զմյուռնիայի հայկական թաղամասի հայերին, իսկ հետո արևմտյան տերությունների ճնշման ներքո թույլ տվեցին կենդանի մնացածներին տարհանել։ Վերջին կազմակերպված համայնքի՝ Զմյուռնիայի հայերի ոչնչացումով Թուրքիայի հայ բնակչությունն իր պատմական հայրենիքում փաստացի դադարեց գոյություն ունենալ։ Կենդանի մնացած փախստականները ցրվեցին աշխարհով մեկ՝ տարբեր երկրներում ձևավորելով Հայկական սփյուռքը
Մշակութային եղեռն
Հայ բնակչության բնաջնջումն ուղեկցվում էր հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված
Մշակութային եղեռն
Հայ բնակչության բնաջնջումն ուղեկցվում էր հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված
1914 թվականին Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության հաշվեկշռում հաշվարկվում է ոչ պակաս քան 2549 ծխական համայնք, այդ թվում ավելի քան 200 վանք և ոչ պակաս 1600 եկեղեցի: Ցեղասպանության քաղաքականության իրականացման ընթացքում և էթնիկ զտումներից հետո վերացվեցին բազմաթիվ հայկական ճարտարապետության հուշարձաններ։ Շատ տաճարներ ավերվեցին, ավելի շատերը վերածվեցին մզկիթների և իջևանատների: Մինչ 1960 թվականը թուրքական քաղաքականությունը կայանում էր Թուրքիայի տարածքում հայերի գոյության վկայությունների վերացման մեջ։ Միայն 1960-ական թվականներին գիտնականները հայկական հոգևոր ժառանգության հուշարձանների գրանցման և փրկության հարց բարձրացրեցին։ 1974 թվականին Թուրքիայում գիտնականները նույնականացրին հայկական եկեղեցիների և վանքերի 913 շինություն։ Հուշարձանների կեսից ավելին չի պահպանվել մինչ մեր օրերը, իսկ մնացածներից 252-ը քանդված են և միայն 197-ն են գտնվում այս կամ այն չափով պիտանի վիճակում:
Մշո Սուրբ Առաքելոց վանք, 20-րդ դարասկզբի լուսանկար
Մշո Սուրբ Առաքելոց վանք, 2010 թվականի լուսանկար
1980-ական թվականների վերջերին և 1990-ական թվականների սկզբներին անգլիացի պատմաբան և գրող Ուիլյամ Դալրիմփլը գտավ հայկական պատմական հուշարձանների շարունակական ավերման ապացույցներ։ Շատ հուշարձաններ խարխլվել էին երկրաշարժերից ու իշխանությունների անուշադրությունից, բայց կային նաև գյուղացի ոսկի որոնողների կողմից քանդված շինություններ, ովքեր փնտրում էին հայկական գանձեր, որոնք, ըստ նրանց, թաղված են եկեղեցիների տակ, կան նաև փլուզումների կանխամտածված ակնհայտ օրինակներ։ Ավելի վաղ ֆրանսիացի պատմաբան Ջ. Մ. Թիերին հեռակա կարգով դատապարտվեց երեք ամիս հարկադիր աշխատանքների այն բանի համար, որ փորձել էր վերստեղծել Վան քաղաքի հայկական եկեղեցու հատակագիծը։ Նա նաև նշում էր, որ 1985 թվականին իշխանությունները ցանկանում էին քանդել Օշկվանք հայկական եկեղեցին, բայց նրանց չհաջողվեց, քանի որ ընդդիմացան տեղի բնակիչները, որոնք եկեղեցին օգտագործում էին որպես հացահատիկի պահեստ։ Ուիլյամ Դալրիմփլի կարծիքով՝ հայկական հուշարձանների ոչնչացումն արագացավ թուրքական պաշտոնատար անձանց վրա հարձակվող հայկական ահաբեկչական կազմակերպությունների ի հայտ գալուց հետո:
«Նեմեսիս» գործողություն
Հիմնական հոդված՝ Նեմեսիս գործողություն
Նեմեսիս գործողության հայտնի վրիժառուներից Սողոմոն Թեհլերյան
1919
«Նեմեսիս» գործողություն
Հիմնական հոդված՝ Նեմեսիս գործողություն
Նեմեսիս գործողության հայտնի վրիժառուներից Սողոմոն Թեհլերյան
1919
Գործողության ամենահայտնի զոհը դարձավ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար և օսմանյան եռապետության անդամներից Թալեաթ փաշան։ Թալեաթը երիթուրքերի մյուս առաջնորդների հետ 1918 թվականին փախավ Գերմանիա, բայց այստեղ բացահայտվեց և 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում սպանվեց Սողոմոն Թեհլերյանի կողմից։ Թեհլերյանի ձերբակալումից հետո հասարակական կարծիքը նրա դեմ էր, բայց դատական գործընթացի ժամանակ հայերի զանգվածային սպանությունների մասին տեղեկությունները փոխեցին հասարակության տրամադրվածությունը։ Դատարանի կարծիքի վրա էականորեն ազդեց Յոհաննես Լեփսիուսի ելույթը՝ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունների վերաբերյալ։
Արդյունքում Թեհլերյանն արդարացվեց «եռապետության կառավարության գործողությունների հետևանքով տարած տառապանքների հետևանքով գիտակցության ժամանակավոր կորստի» պատճառով:
Պատկերացնելուց փշաքաղվոլմ եմ, որ հայերին վառել են,կտոր-կտոր են արել, սովամահ
Պատկերացնելուց փշաքաղվոլմ եմ, որ հայերին վառել են,կտոր-կտոր են արել, սովամահ
Մի մեծ փոս էին փորում ու բոլոր զոհերին նույն տեղը թաղում։